Միջուկային զենքի կիրառման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնեն օվկիանոսից այն կողմ գտնվող մարազմատիկները. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ միջուկային զենքի տեղակայումը Լեհաստանում սպառնում է դրանց օգտագործումով։ Մեդվեդեւի հայտարարությունը հրապարակվել է նրա Telegram ալիքում։

Քաղաքական գործիչը գրել է, որ Լեհաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի միջուկային փոխանակման ծրագրին կնշանակի այդ զինատեսակների օգտագործումը։

«Հաշվի առնելով, որ Լեհաստանի ղեկավարության կազմում այսօր հավաքված են միայն արտոնագրված այլասերվածներ, Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու խնդրանքը սպառնում է միայն մի բանով», – ասել է Մեդվեդևը:

Միաժամանակ, նա մանրամասնել է, որ միջուկային զենքի կիրառման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնեն «օվկիանոսից այն կողմ գտնվող մարազմատիկները»։

«Սակայն կա նաև դրա դրական կողմը. բոլոր չար ոգիները կվերանան»,- եզրափակել է Մեդվեդևը:

Share This