Մեքսիկայում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոյեմբերի 19-ի երեկոյան մեքսիկական Չյապաս նահանգի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սուչյատե շրջանից 120 կմ դեպի արևմուտք, օջախը՝ 26 կմ խորության վրա:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի մոնիթորինգային գործակալությունը երկրաշարժի հզորությունը գնահատել է 6,2 մագնիտուդ:
Երկրաշարժը գրանցվել է երեկոյան ժամը 20:27-ին և զգացվել է նաև Սալվադորում և Գվատեմալայում:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան
