ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ԿԱՄՐՋԻՑ. ԶՈՀՎԵԼ Է ՅՈԹ ՄԱՐԴ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՈՐԴԻՆ. ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ` ՀՆԴԿԱՍՏԱՆ

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում յոթ մարդ է զոհվել նախորդ գիշերը` կամրջից ավտոմեքենայի ընկնելու հետեւանքով: Այս մասին հայտնում է NDTV-ն, մանրամասնելով, որ զոհվածները եղել են բժշկական քոլեջի ուսանողներ, որոնց շարքում է եղել նաեւ տեղի ռեգիոնալ պառլամենտի պատգամավորներից մեկի որդին: Դեպքը տեղի է ունեցել Սելսուրա քաղաքի մոտ, որը գտնվում է նահանգի արեւելյան հատվածում: Նախնական տեղեկությունների համաձայն, ուսանողներից մեկը, որը եղել է ղեկին, չի կարողացել պահել մեքենայի կառավարումը: Մեքենան գետն է ընկել մեծ բարձրությունից եւ պահանջվել է երեք ժամ, որպեսզի դուրս բերվեն զոհվածների մարմինները: Միջադեպի հետ կապված ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/24c7dd1857c3c78157ddf73b0ff23f77

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )