«Մեր առաքելությունը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում իրականացված է». Մետաքսե Հակոբյան
Օկուպացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգմավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեր առաքելությունը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում իրականացված է։
«Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը մեզ համար խոստումնալից էր, սպասելիքներն առավել էին, տպավորությունները՝ անասելի մտահոգիչ։
Մենք շարունակում ենք լսել, մեզ սպասում են ևս 9 մարզում բռնի տեղահանված հայրենակիցներ, որոնց հետ քննարկելու ենք բոլորիս ներկայի և ապագայի վերաբերյալ օր օրի ավելի ահագնացող խնդիրները, որոնց լուծումը մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է:
Հաջորդիվ մենք կլինենք հայրաքաղաք Գյումրիում:
Հանդիպում ենք ապրիլի 6-ին
Հանդիպման վայրը՝ ք. Գյումրի, Tomu’s Garden Մաքսիմ Գորկու փողոց, 58 Հանդիպման ժամը՝ 14:30:
Մասնակցելու ու որոշիչ ձայնը լսելի դարձնելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ»։
