Մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին

Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը գրել է․
«Դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին: Նշանակում է այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր: Այս պահին Հայաստանում չեմ, վերադառնալուն պես կանդրադառնամ հարցին ավելի մանրամասն»:
Նշենք, որ, ըստ մեր տեղեկությունների, Տիգրան Աթանեսյանն այս պահին գտնվում է Մոսկվայում։
Հիշեցնենք, որ դիմակավորված անձանց կողմից բերման է ենթարկվել քաղակտիվիստ Նարեկ Մալյանը։ Այդ դրվագը նկարահանել է նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )