Մեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը օգոստոսի 21–28-ը Սպիտակում, Երևանում և Վանաձորում կանցկացնի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի ներառական փառատոնը։
Բացումը՝ օգոստոսի 21-ին Սպիտակի քաղաքային զբոսայգում, Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի «Տիրուհիները» ներկայացմամբ (հեղինակ և բեմադրիչ՝ Արայիկ Գևորգյան, անսամբլի տնօրեն և գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Ներսիսյան)։ Կկայանա նաև «Բացառիկ համերգ տոտալ մթության մեջ» նախագիծը Ճարտարապետների միության դահլիճում, կցուցադրվի 12 երկրի 30 ֆիլմ։
Կլինի հանդիպում Աննա Սկոչդոպոլովայի հետ, Դ. Բրիկմանի և Յուրի Մեչիտովի վարպետության դասեր, ինչպես նաև համերգ «Էթնո Քոլորս» խմբի մասնակցությամբ։ Փառատոնը կեզրափակվի օգոստոսի 28-ին Վանաձորում՝ Գյումրու երիտասարդական թատրոնի «Պարուհին» ներկայացմամբ։
