ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մեկնարկել է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքի քննությունը։
Մխիթար Զաքարյանը, հիշեցնենք, կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և բացառիկ ցինիզմով։Հիշեցնենք՝ Փաշինյանի՝ ապրիլի 20-ին և 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Մեղրիում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով։
