Մարիա Զախարովան՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության մասին
ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին եւ առաջնագծում տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտումներին։ Trend-ի փոխանցման համաձայն, Զախարովան ասել է, որ ցավոտ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, ինչպես նաեւ առաջնագծում շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումները, ինչի հետեւանքով լինում են զոհեր եւ վիրավորներ։ Մարիա Զախարովան ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին։ Միաժամանակ նաեւ նա ասել է, որ Ռուսաստանը կոչ է անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ ուժի կիրառումից, եւ ակտիվացնել բանակցությունները, հասնելու համար հակամարտության միջոցներով կարգավորման։
