Մանկական մոռացկոտությունը կարող է լինել զարգացման ամնեզիայի նշան. The Conversation

Լոնդոնի Սոուզ  Բենք համալսարանի նյարդաբանության եւ նեյրոհոգեբանության ավագ դասախոս Ռեյչըլ Էլվարդը The Conversation-ին պատմել է, որ երեխայի մոռացկոտությունը կարող է լինել հազվադեպ հիվանդության՝ զարգացման ամնեզիայի նշան։

Երեխայի հիշողության խնդիրները կարող են ի հայտ գալ որպես շատ դեպքերի արագ մոռացում, այդ թվում նշանակալի դեպքերի, ինչպիսին է ծննդյան օրա նշումը։ Այդ մոռացկոտությունը կապված չէ կազմակերպված չլինելու, սթրեսի կամ մեծ հոգեբանական ծանրաբեռնվածության հետ։

Բժիշկը բացատրել է, որ այդ խանգարումները կարող են լինել զարգացման ամնեզիայի նշաններ, որն առաջ է գալիս ուղեղի թթվածնային քաղցից (հիպոքսիա)։ Դա կարող է տեղի ունենալ տրավմատիկ ծննդաբերությունների հետեւանքով, երբ երեխան մնում է սեռական ուղիներում։ Այլ պոտենցիալ պատճառներ կարող են լինել շնչառական անբավարարությունը եւ սրտի կանգը ծնվելուց հետո։ Հիպոքսիան կարող է հանգեցնել գլխուղեղի, մասնավորապես՝ հիպոկամպի վնասվածքի, կառույց, որը կարճաժամկետ հիշողությունը երկարաժամկետի վերածելու պատասխանատուն է։

Զարգացման ամնեզիայի հիմնական նշանները տարածական հիշողության խնդիրներն են՝ ծանոթ իրադրությունում մոլորվելու հակումը եւ մոռանալը, թե որտեղ է այս կամ այն իրը։ Նշանակալի դեպքերը (որոնք տեղի են ունեցել նրա կյանքում) հիշելու երեխայի անկարողությունը նույնպես հիվանդության տագնապալի նշան է։ Զարգացման ամնեզիայի մասին կարող են ահազանգել նաեւ հիերարխիկ ժամանակային հիշողության խանգարումները. մոռանում են մշտապես կատարվող գործողությունները, ինչպիսին է տնային առաջադրանքների կատարումը կամ տարբեր պարապմունքների հաճախելը։

Ցավոք, հիպոկամպի նորմալ ֆունցկիայի վերականգնումը դրա վնասվելուց հետո անհնար է։ Այսպիսով, զարգացման ամնեզիայի բուժման մեթոդները ուղղված են այն բանին, որպեսզի օգնեն երեխաներին առավելագույն չափով օգտագործել առկա ունակությունները։

Share This