Մամուլի ասուլիս․ «Արդար քվե»-ն կներկայացնի արձանագրված ընտրախախտումները
Մայիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, «Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական հասարակական կազմակերպության «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրավիրում է լրագրողներին մասնակցելու մամուլի ասուլիսի։
Ասուլիսի ընթացքում կներկայացվեն՝
ընտրախախտումների գրանցման նորարարական թվային հարթակը՝ youthvote.live, արդարքվե․հայ
թեժ գծի՝ 010 58 87 68 գործունեությունն ու քաղաքացիների ահազանգերին արձագանքման մեխանիզմները,
դիտորդների ուսուցման հատուկ մեթոդաբանությունը և երիտասարդ դիտորդների պատրաստման գործընթացը,
արդեն արձանագրված ընտրախախտումները՝ վարչական ռեսուրսի չարաշահումների և այլ խնդիրների վերաբերյալ տեղեկություններով։
Բանախոսներ՝
Սոնյա Համբարձումյան` «Արդար քվե» դիտորդական առաքելության ղեկավար
Աստղիկ Ավետիսյան` «Արդար քվե» դիտորդական առաքելության հանրային կապերի ղեկավար
«Արդար քվե» դիտորդական առաքելությունը նպատակ ունի նպաստել ընտրական գործընթացների թափանցիկությանն ու հանրային վերահսկողությանը՝ ապահովելով անկախ և անկողմնակալ դիտորդություն։
