Մահացել է Մոսկվայի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա Ալեքսեյ Ստարովոյտովը

47 տարեկան հասակում մահացել է Մոսկվայի քաղաքապետի և կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Ստարովոյտովը։ Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառը եղել է սուր սրտային անբավարարությունը։ Այս մասին հայտնում է ռուսական SHOT

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ պաշտոնյայի մարմինը հայտնաբերել է նրա կինը՝ Մոսկվայում գտնվող իրենց բնակարանում։ Այս պահին իրավապահ մարմինները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները, իսկ պաշտոնական մանրամասները դեռևս սահմանափակ են։

Share This