Մադուրոն հայտարարել է Վենեսուելայի պատրաստակամության մասին՝ դիմակայելու ԱՄՆ uպառնալիքներին

Վենեսուելայի նախագահը հայտնել է  ժողովրդի վճռականության մասին՝ դիմակայելու ԱՄՆ-ի սպառնալիքներին՝ նշելով նրանց միասնությունը և իրենց ինքնիշխանությունը պաշտպանելու պատրաստակամությունը։ Մադուրոն այս հայտարարությունն արել է  Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։

«Ամերիկյան կայսրությունը սպառնում է Սիմոն Բոլիվարի հայրենիքին, և հայրենիքը պատասխանում է. մենք միավորված ենք ավելի քան երբևէ՝ երաշխավորելու Վենեսուելայի ժողովրդի ինքնիշխանությունը, խաղաղությունը և կյանքի ու աշխատանքի իրավունքը», – հայտարարեց Մադուրոն։

Նա կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել սպառնալիքները և ընդգծել, որ Վենեսուելան կմնա «ազատ և ինքնիշխան երկիր»։

Share This