ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Հունիսի 19-ին, ժամը 11:56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին․ առկա էր վառելիքի արտահոսք, անհրաժեշտ՝ փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ԿամԱԶ» բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած, որը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
