Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի F2 կործանիչ է վթարի ենթարկվել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում՝ Տոկիոյին սահմանակից Իբարակի պրեֆեկտուրայի մոտ։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը (NHK)։ Թարմացված տեղեկությունների համաձայն՝ կործանիչում եղել է մեկ օդաչու, նա կատապուլտիզացվել է։ Փրկարարական ծառայություններն արդեն գտել են օդաչուին։ Վերջինս հոսպիտալացվել է և կյանքին վտանգ չի սպառնում։ Նշվում է, որ կործանիչը ուսումնական թռիչք է կատարել։ Վթարի պատճառները պարզ չեն։
Վաշինգտոնի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են հանգեցնել Հնդկաստանի կապերի ամրապնդմանը Ռուսաստանի և Չինաստանի հետ, գրել է «New York Times»-ը։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի և Ասիայի խոշոր ռազմավարական գործընկերոջ միջև հարաբերությունները սպառնալիքի տակ են։ Գլոբալ առևտրի հետազոտությունների նախաձեռնության նախկին ներկայացուցիչ Աջայ Սրիվաստավայի խոսքով՝ ԱՄՆ քաղաքականությունը Հնդկաստանին դրդում է վերանայել իր ռազմավարությունը։
Նշվում է, որ Ռուսաստանը ներկայումս Հնդկաստան ներմուծվող նավթի 45%-ի աղբյուրն է։
Եթե Հնդկաստանը դադարեցնի ռուսական նավթ գնելը՝ համաձայնվելով սպառողների և ներքին արտադրության համար ավելի բարձր գների, «դա քաղաքական վնաս կհասցնի» Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությանը։
Եթե Հնդկաստանը որոշի «անպատասխան թողնել Թրամփի սպառնալիքը և շարունակի նավթ գնել Ռուսաստանից, Հնդկաստանի տնտեսությանը հարվածը շատ ավելի լուրջ կլինի»։
