Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի F2 կործանիչ է վթարի ենթարկվել

Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի F2 կործանիչ է վթարի ենթարկվել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում՝ Տոկիոյին սահմանակից Իբարակի պրեֆեկտուրայի մոտ։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը (NHK)։

Թարմացված տեղեկությունների համաձայն՝ կործանիչում եղել է մեկ օդաչու, նա կատապուլտիզացվել է։ Փրկարարական ծառայություններն արդեն գտել են օդաչուին։ Վերջինս հոսպիտալացվել է և կյանքին վտանգ չի սպառնում։

Նշվում է, որ կործանիչը ուսումնական թռիչք է կատարել։ Վթարի պատճառները պարզ չեն։

Share This