Եղանակը Հայաստանում
Օգոստոսի 8-ին Հայաստանում կդիտվի չոր եղանակ։ Հարավարևմտյան քամին 2-5 մ/վրկ է։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Հաջորդ 4 օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը գիշերը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, իսկ շաբաթ օրը ցերեկը կսկսի նվազել։ Ինչպես Ambion.news-ին հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է չոր եղանակ։ Հաջորդ գիշեր մայրաքաղաքում կլինի +24+26, վաղը կեսօրին՝ +38+40 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +30+35,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +30+33,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +35+37,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +26+31,
Լոռի՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+32,
Տավուշ՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +34+37,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +30+33,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+40,
Արարարատ՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +39+41,
Արմավիր՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +39+41,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +31+34,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +39+41,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +36+39,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +30+33:
