Ղազախստանի նախագահը Ղրղզստանի և Տաջիկստանի միջև փոխադարձ ընդունելի պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում միջնորդ դառնալու պատրաստակամություն է հայտնել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մտահոգված է Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին ռազմական բախման առնչությամբ, հաղորդում է ТАСС-ը:

Մեծ անհանգստությամբ ընդունեցի Ղրղզստանի և Ուզբեկստանի պետական սահմանին ռազմական բախման մասին տեղեկությունը: Ողջունում եմ կրակը դադարեցնելու վերաբերյալ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունն ու կողմերի լիազոր ներկայացուցիչների միջև բանակցությունները մեկնարկը»,- նշել է Տոկաևը:

Ղազախստանի ղեկավարը նաև պատրաստակամություն է հայտնել նպաստել կողմերի միջև վստահության վերականգնմանը:Վստահ եմ, որ Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարները, անհրաժեշտ իմաստություն դրսևորելով, կկարողանան կարգավորել վիճելի խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով: Իմ կողմից պատրաստ եմ ջանքեր ներդնել փոխադարձ ընդունելի որոշումներ գտնելու և փոխադարձ վստահությունը վերականգնելու գործում»,- նշել է Տոկաևը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )