
Վարչապետի աթոռն օկուպացրած անձի վերջին այցը Սյունիք բուռն ընդունվեց բնակիչների մի մասի կողմից:Նիկոլ Փաշինյանին մեղմ ասած՝լավ չընդունեցին.ինչը իշխանության շվաքին իրենց լավ զգացող պատգամավորները մեկնաբանեցին, որպես կազմակերպված բեմականացում, մինչդեռ մարդիկ հավաքվել էին, որպեսզի ընկեր Նիկոլին մի քանի հարցադրում ունեին։Նիկոլ Փաշինյանի աներձագը առաջիններից էր, ով գնահատեց ոստիկանների աշխատանքը, այսինքն՝նրանց ովքեր անհնազանդության ակցիա իրականացողներին, Շմայսի ասած՝ “շատ շնորհքով” բերման էին ենթարկել։ Հրաչյա Հակոբյանը ասաց.«պետք ա բերման ենթարկվեն, այ տենց ստորացնելով բերման ենթարկվեն».սա մի առանձին քննարկման առարկա է, բայց որ բացի անտաղանդ դերասան լինելուց, նաև լպիրշ ու փնթի գործիչ է.դա անառարկելի է։ ԱԺ անկախ պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանին վրդովեցրել էր իշխանության անհիմն որակումները։Գրիգորյանը երեկ ԱԺ ամբիոնից հանդես եկավ սուր ելույթով, նա մասնավորապես ասաց. «Դո՞ւք եք որոշում՝ ով է խուլիգան, ով՝ ոչ։ Խնդրում եմ շատ զգույշ լինել, երբ խոսում եք մարդկանց մասին։ Այս երեք տարիների ընթացքում մենք սևի և սպիտակի բաժանեցինք մեր հասարակությանը և հիմա այն ներմուծում ենք նաև Սյունիքի մարզ՝ ասելով, որ կան լավ սյունեցիներ, որոնք մեր կողքին են, և կան ոչ այնքան լավ՝ վատ սյունեցիներ, որոնց հակաէսթետիկ բառապաշարով ենք սկսում նկարագրել: Այդպես խոսողներին ես կառաջարկեի գնալ Սյունիք, կանգնել Շուռնուխում և խոսել նման կերպ»։ Սյունեցի պատգամավորի ելույթում առանձնակի դրվագներ հասցեագրված էր “վաստակավոր արտիստ” Հրաչյա Հակոբյանին։ Գրիգորյանը հիշեցրեց, որ ԱԺ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։ Նա նշեց, որ դիմել է խմբակցություններին՝ խնդրելով ԱԺ նախագահին առաջարկել էթիկայի հանձնաժողով ստեղծել։ «Առհասարակ, սյունեցիների մասին խոսելիս խիստ հարգալից վերաբերմունք դրսևորեք»։ Դե Հրաչյա Հակոբյանը Նիկոլի աներձագն է, վերջը հաց են կիսել.կրուտիտի ոճով, ջրից փորձեց չոր դուրս գալ։Թե բա խմբակցություններին առաջարկել եմ, որ էթիկայի հանձնաժողով ստեղծվի և քննարկի այն հարցը.թե իբր ես ասել եմ, որ ստորացնելով պետք է բերման ենթարկել։Իմքայլական պատգամավորն ասում է՝կամ չի հասկացվել իր ասածը, կամ խեղաթյուրվել է իրականությունը։Վաստակավոր արտիստ Հրաչյա Հակոբյանն ընդգծեց, որ հստակ ասել է, որ ստորացնելով բերման ենթարկեն այն խուլիգաններին, ովքեր հայհոյում են ՀՀ վարչապետին և վարչապետի կողմնակիցներին՝ՀՀ քաղաքացիներին։Ինչ խոսք բեմականության վրա կարելի էր մի քիչ աշխատել, բայց դե…։Հրաչ էդպես էլ չսովորեցիր էլի, վայ Հրաչ վա՜յ։