Հուսիթների դեմ հարվածները սև օրեր կբերեն Եվրոպայի համար․ փորձագետ

Tsargrad.tv-ի քաղաքական մեկնաբան Անդրեյ Պերլան մեկնաբանել է Եմենի վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումը։ Փորձագետն ընդգծել է, որ հուսիթների դեմ հարվածները սև օրեր կբերեն Եվրոպայի համար:

Քաղաքագետն ուշադրության է հրավիրել անգլո-սաքսոնների սիրելի ոճին՝ ռմբակոծել անպաշտպաններին։

«Անգլո-սաքսոնները, ըստ երևույթին, ուժ չունեն ցամաքային գործողության համար։ Հետևաբար, հաղթելու համար շատ երկար ժամանակ կպահանջվի։ Այս ամբողջ ընթացքում հուսիթներն օգնություն կստանան Իրանից, իսկ Կարմիր ծովով նավերը կարգելափակվեն։ Ինչը նշանակում է մեծ վնաս եվրոպական տնտեսությանը»,- ասել է Պերլան։

Share This