Հունիսի 7-ից հետո մեր երկրում լավ փոփոխություններ են լինելու. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ երեկ նախընտրական հանդիպումներով եղել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի և Գավառ համայնքներում։

Նրա խոսքով՝ սահմանապահ համայնքներում ունեցած ջերմ ընդունելությունն ու անկեղծ վերաբերմունքը ցույց տվեցին, որ ժողովուրդը պահպանում է հավատն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ։ Սահմանապահ գյուղերը ներկայացվում են որպես հայրենիքի դարպասներ, իսկ դրանց բնակիչները՝ այդ դարպասների ամուր պահապաններ։

Ծառուկյանը հավելել է, որ հանդիպումները ավարտվել են վստահության ու հաղթանակի տրամադրությամբ՝ հավատով, որ հունիսի 7-ից հետո մեր երկրում լավ փոփոխություններ կլինեն։

Share This