Դուք հիմա միայն մի գործ ունեք անելու՝ մասնակցե՛ք ընտրության․ Մխիթարյան

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը կոչ է արել ընդդիմադիրներին կենտրոնանալ ընտրությունների մասնակցության բարձրացման վրա։
Նա հորդորել է «քարոզել ԲԱՐՁՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ» և «խոսել նախկինից 250.000 ավել մարդու մասնակցության անկյունաքարային դրվագ լինելու մասին»՝ դիմելով «խնդրեք, համոզեք, երգեք, պարեք, արտասանեք, սալտո տվեք» ձևակերպումներով։
Մխիթարյանը կոչ է արել կարևորել մարդկանց ու ընտրողին՝ նշելով, որ վերջին օրերին «սիրուն շորերը ու ծրագրերը էլ ոչ մի դեր չեն խաղալու»։
