Հուլիսի 6-ից հնարավոր կլինի դիմել վարելու իրավունքի վերականգնման համար
Հուլիսի 2-ին Կառավարության նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների նախագիծը։
Նախարարը նշել է, որ հաշվառման-քննական ծառայությունների բարելավման շրջանակում ՆԳ նախարարությունը շարունակաբար պահպանում է ակտիվ երկխոսությունը քաղաքացիների հետ, և ներկայացվող լուծումները ձևավորվել են հենց այդ համատեքստում։
Մանրամասները՝ https://mia.gov.am/2026/07/03/certificate-2/
