Հերթական ուղերձ հերթական նախագահից, թե՞ Բայդենը վճռական է տրամադրված Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հարցում

Վաղը Հայոց ցեղասխանության 106-րդ տարելիցն է, բայց Թուրքիան շարունակում է մերժել այն որպես այդպիսին հիշատակելուց և ակտիվ արշավ է տանում դրա ճանաչման դեմ։ Ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-ի նոր վարչակազմի ապրիլքսանչորսյան ուղերձը և ինչքանո՞վ է դա կարևոր Հայաստանի համար: «Երկխոսությունների մեդիա կենտրոնում» թեմայի վերաբերյալ քննարկում էր: «Բոլոր հիմքերը կան կարծելու, որ Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց ավելի կարևոր է, որ ոճիր գործողը՝ինքը ճանաչի:Թուրքիան ցեղասպան է և այսօր էլ դարձյալ մնում է ցեղասպան և պատճառն այն է, որ ոճրագործությունը կատարելուց հետո չի պատժվել:Շատ թուրքեր ընդունում են, որ ցեղասպանության ճանաչումով գործը չի ավարտվի, այլ գործը նոր միայն կսկսվի, որովհետև դրան կհաջորդի փոխհատուցման պահանջ, հետ գնալ Փարիզի դատավճիռ, Թուրքիայի դատարանի դատավճիռ:Բայդենի ճանաչումը կարևոր է, սակայն դրանով ամեն ինչ չի վերջանա.ընդհակառակը դրանով ամեն ինչ կսկսվի»,-ասում է իրավունքի ոլորտի փորձագետ, «Կենաց ծառ» ՀԿ նախագահ Լուսինե Գինոսյանը: Պատմական գիտությունների թեկնածու,դոցենտ Արտակ Հովհաննիսյանն ասում է. «Ինչ, որ անելու է Բայդենը, ուղղակիորեն կապ չունի մեր հետ, իրենք լուծում են իրենց քաղաքական խնդիրները:

Մոտավորապես դա այն է, երբ ինչ-որ մեկի հետ դժբախտություն է ապտահել և մեկը գալիս է ցավակցելու, բայց գալիս նրա համար, որ այնտեղ կա մեկը ում նա ասելիք ունի: Կարևոր է Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը, որովհետև դա նաև ազդակ է շատ այլ երկրներին, բայց առանձնապես դրանից պիտի չոգևորվենք և հասկանալ որ ժամանկաշրջանում է դա լինում, ինչու՞ է դա լինում և այս պահին որևէ տեսանելի հետևանքներ չի բերում: Պետք է հասկանանք, որ Թուրքիան այն երկիրն է, որը G-20-ի անդամ է, լավագույն բանակներից է, տեխնոլոգիաներ է կիրառում.մենք սրանք պետք է հասկանանք: Ճանաչում են թող ճանաչեն.դա իրենց բարոյական պարտքն է, բայց կարծում եմ որ դրանից ոգևորվել պետք չէ:Վիրավորական եմ համարում ազգի վիշտը կապել քաղաքական ճնշումների հետ»: Հովհաննիսյանի խոսքով՝Ցեղասպանության ճանաչումը այն գործիքակազմն է, որ ԱՄՆ-ը օգտագործում է թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին: «ԱՄՆ-ը կարող է ավելի լուրջ փաստ օգտագործել՝Վիլսոնի իրավավար վճիռը, որը իրենց դարակներում դրված է և դա, որպես ճնշման գործիք շատ ավե;ին կարող է լինել՝քան դեկլարատիվ հայտարարությունը, ճանաչումը և դրանից հետո քակլ չձեռնարկելը: Այնպես, որ պետք է ընդունել հերթական նախագահի, հերթական ուղերձ՝անկախ նրանից ինչ բառապաշար կօգտագործվի»: Պատմական գիտությունների թեկնածու,դոցենտ Արմեն Հայրապետյանն ասում է, ԱՄՆ-ը ճանաչեց, իսկ հետո. «30 պետություններ ճանաչել են, մի քանի տասնյակ պետություններ ճանաչել և դատապարտել են հայոց ցեղասպանությունը.դրանով հարց լուծվել է, ոչ:30 պետությունից միայն մեկի մոտ է գրված Արևմտյան Հայաստան տերմինը, մյուսները օգտագործում են օսմանյան կայսրության տարածք և այլն:Այսինքն՝չկա շեշտադրում, որ այդ տարածքը Հայաստանն է: Ռեյգանն օգտագործեց ցեղասպանություն բառը, մյուս նախագահներն օգտագործեցին մեծ եղեռն արտահայտությունը…ոչինչ չի փոխվում, եթե հանցագործն չի ընդունում իր հանցանքը»: Հայրապետյանն ասում է, որ այս խնդրի լուծման համար կա ևս մի տարբերակ, այսինքն միջազգային ճնշում Թուրքիայի վրա: «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ոնց լուծվեց Գերմանիայի և հոլոքոստի խնդիրը:Գերամանիայի առաջ դրվեց մի փաստ, որ տնտեսական, քաղաքական հարաբերություն ոչ մի երկիր ձեր հետ չի ունենա, եթե դուք չեք ընդունում ձեր հանցանքը: Ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցեցինք, ապրիլի 25-ին կյանքը մտավ իր հունի մեջ, խնդիրը այդպես չի լուծվելու»: Արշավիր Գասպարյանն ասում է, որ ինքը առանձնապես հույսեր չի կապում Բայդենի ճանաչելու հետ: «Ես գտնում եմ, որ մինչև այսօր էլ ցեղասպանության հարցը եղել և շարունակում է մնալ Ամեիկայի ձեռքին որպես խաղաքարտ Թուրքիայից քաղաքական և տնտեսական զիջումներ կորզելու համար: Հանրահայտ ճշմարտություն է՝չպատժված հանցանքը, նոր հանցանք է ծնում: Դասեր չենք քաղել և ամեն րոպե կարող են կրկնվել, այդ ցեղասպանությունները առավելևս մեզ հետ՝արցախյան վերջին պատերազմը դրա վառ վկայությունն էր:Թուրքիան մտել է Հարավային Կովկաս և շատ բարեհաջող պատրաստվում է իրականացնել իր պանթուրքիստական ծրագրերը»: Գասպարյանն ընդգծում է, որ այդ ճանաչումը պետք է իրականացվի պետական հայեցակարգի սահմաններում, ինչը այս 2 տարինների ընթացքում չի երևում: Բանախոսները անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանները աբցելուն, առևտրա-տնտեսական հարաբերությունների կարգավորմանը ասում են. «Ես այստեղ լուրջ վտանգներ եմ տեսնում և տնտեսական ինտեգրացիան նույնպես վտանգավոր է:Թուրքիան չի հրաժարվել իր ցեղասպան քաղաքականությունից և դրա վկայությունը Ալիևի շքերթին Էրդողանը հիշեց Էնվեր փաշային:Մինչև չլուծվեն այս հարցերը վաղաժամ է խոսել տնտեսական ինտեգրացիայի և միջանցքների մասին»,-ասում է Արշավիր Գասպարյանը: «Աշախարհում երևի թե չկա մեկը, որ փակ սահմաններով ապրեր և իր հարևանների հետ թշնամական հարաբերությունների մեջ լիներ: Մեր պարագայում կան սահմաններ, որ արժե փակ պաահել և այդ սահմանները՝Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններն են, որովհետև այդ սահմանների բացումը մեզ որևէ լավ բան չի խոստանում: Թուրքիայի սահմանը մենք չենք փակել, 1993թ.-ին Արցախում տեղի ունեցած իրադարձություններով պայամնավորված Թուրքիան փակեց իր սահման
Հիմա հայտարարում են, որ խնդիրը լուծվել է, բա ինչու չեն բացում: ՀՀ տնտեսությունը արդյո՞ք ի վիճակի է մրցակցելու Թուրքիայի հետ: Թուրքիայից ընդամենը 2 տարի կպահանջվի, որպեսզի Հայաստանին տնտեսապես սպանելու համար»,-ասում է պատմաաբան Արմեն Հայրապետյանը: Արտակ Հովհաննիսյանն ասում է՝եթե մենք չենք փակել սահմանը, մենք չենք բացողը: «Իրենք կուզեն սահմանը բացել այն դեպքում, երբ լինի համարժեք այլընտրանք: Սահմանը բացելու, առևտուր անելու փոխարեն հարկ է մտածել Չինաստան, Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան Ճանապարհի մասին: Հարկ է մտածել Սյունիքը կես միլիոն բնակչությամբ տարածք դարձնլու մասին և մեր դիվանագետները պետք է Սյունիքի համար պոկեին ներդրումներ րշև միայն էս տիպի համարժեք քայլերի դեպքում կարող ես պաշտպանված տնտեսություն ունենալ: Այդ խոսակցությունները ավելի շատ կարելի է դիտարկել կնքված փաստաթղթի համատեքստում, ինչ որ դրական էմոցիաներ առաջացնելու առումով»,-եզրափակում է Արտակ Հովհաննիսյանը:
Аа
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )