Հարգանքի տուրք՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերի զոհերի
Հարգանքի տուրք՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերի զոհերի
1988թ. փետրվարի 27-ից 29-ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները իրականացրեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ:
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը և համայնքապետարանի մի խումբ ներկայացուցիչներ այսօր՝ փետրվարի 27-ին, ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:
