Հավանական եմ համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից. Ռոմանոս Պետրոսյան

Ներքին համոզմունք ունեմ, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձժողով ը զրկելու է ՀԷՑ-ին լիցենզիայից։ Այս մասին Թալինում՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքի ժամանակ հայտարարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Ըստ նրա՝ ինքն իր երեքուկես ամսվա գործունեության ընթացքում վեր է հանել տասը «հիմնավոր պատճառ», թե ինչու պիտի ՀԷՑ-ը զրկվի լիցենզիայից։ Դրանցից առաջինը նա համարում է հաշվետվությունների տվյալների «ոչ արժանահավատ լինելը»։

Հիշեցնենք՝ ՀԷՑ-ի նկատմամբ իշխանությունների հարձակումը սկսվեց այն բանից հետո, երբ ՀԷՑ սեփականատեր, «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե պատրաստվում է աջակցել Մայր Աթոռ Սբ․ Էջիածնին, որի դեմ իշխանությունները պատերազմ են հայտարարել։ Դրանից անմիջապես հետո Կարապետյանը մեկ բառի համար կալանավորվեց և մինչև հիմա գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, իսկ խորհրդարանում օրենքի փոփոխության շնորհիվ ՀԷՑ-ի կառավարումը վերցվեց սեփականատիրոջից։

Share This