հասանք նրան, որ բոլորը մեղավոր են, բացի ՀՀ կառավարությունից. Նորայր Նորիկյան

Ես տեսնում եմ, որ այն Կառավարությունը, որը հռչակել է դատաիրավական բարեփոխումների փոփոխության ռազմավարություն, տապալել է այս գործընթացը, ավելին՝ դատաիրավական բարեփոխումների տապալման հետ մեկտեղ տապալել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը, օրինականության վերականգնման գործընթացը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» նախաձեռնության անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

Անդրադառնալով նախաձեռնության անհրաժեշտությանը՝ Նորիկյանը նշեց, թե ժամանակն ու ստեղծված իրողությունները գալիս են վկայելու, որ ոչ միայն վերջին երկու տարիների, այլև Հայստանի անխախության պատմության անցած ժամանակահատվածը հնարավորություն է տալիս արձանագրել, որ մեր անհաջողությունների, ձախորդությունների, տարիներ շարունակ հասարակության մոտ ստեղծված հուսահատության վիճակի հիմնական խնդիրներից մեկը արդարության փիլիսոփայության ու գաղափարախոսության բացակայությունն է:
«Վերջին երկու տարիներին դատաիրավական համակարգում տեղի ունեցող խժդժությունները, այդ համակարգի բարեփոխումների ճգնաժամը, խոստացված բարեփոխումների տապալումը եկավ արձանագրելու, որ դեռևս լեգիտիմ իշխանության գոյությունը, հրապարակված խոստումնեը, նախորդ համակարգի ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ֆորմալ քրեական պատասխանատվության ենթակելու ընթացքը դեռևս բավարար չէ ՀՀ-ում արձանագել, որ երկրում տիրում է արդարության մթնոլորտ և վերականգնված է օրինականության գործընթացը»,-ասաց նա՝ նշելով, թե ահժմ ճիշտ հակառակն է:

«Ընտրովի արդարադատությունը տարբեր մարդկանց կամ յուրաքանչյուրի անձի նկատմամբ դրսևորվող յուրովի մոտեցումը էլ ավելի նվազեցրեց հանրության վստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ, ինչը նշանակում է, որ գործող իշխանությւոնը որքան էլ հրապարակում է խոստումներ, բայց իրականացվող աշխատանքներում մենք ունենք այնպիսի արդյունքներ, որոնք չեն խոսում հրապարակված խոսքերի և արված գործերի համեմատության մասին»,-պարզաբանեց փաստաբանը:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ փաստաբանն ասաց, թե արդյունքներն են որոշում պարետի, պարետատան և գործող քաղաքական իշխանության՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գնահատականը:
«Այսօրվա արդյունքներն ինձ բերել են այն այն համոզմանը, որ այս խայտառակ պատկերի համար պետք է «գլուխներ թռնեն» և այդ գլուխները պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մեծամտության և դատարկախոսության համար: Այդ գլուխները ինչքան շուտ թռնեն, այնքան՝ լավ: Ակնկալում եմ, որ Կառավարությունը հաշվետվություն ներկայացնի հանրությանը, թե ինչու՞ է տապալվել կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը, ինչու՞ արդյունավետ չեղավ այն ստրատեգիան, որը որոշվեց և կիրառվեց, ինչու՞ հանդուրժողականությունը չցուցաբերվեց այլ կարծիքների նկատմամբ: հասնաք նրան, որ բոլորը մեղավոր են՝ բացի Կառավարությունից»,-ասաց Նորայր Նորիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:https://www.youtube.com/watch?v=ylGY2eMvqYo&feature=emb_logo

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )