Հաջողությունից դեպի սեփական բիզնես՝ նոր սկիզբ «Իմ քայլը» հիմնադրամի հետ
Նոր սկիզբ, նոր հնարավորություններ 🚀
💙 Մեծ հպարտությամբ ու ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի «Հաջողակից` սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի «Ստեղծենք միասին» նախագծի 29 շահառու նորաստեղծ ընտանիքներն, անցնելով բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացների փուլը, ստացան իրենց հավաստագրերը և 1 000 000 – 2 000 000 ՀՀ դրամ դրամաշնորհներ սեփական գործը հիմնելու կամ զարգացնելու համար։
🤝 Շնորհակալություն «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուներին և բարեկամ գործընկերներին այս ամենը հնարավոր դարձնելու համար: Միասին մենք կարող ենք ավելին:
