Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ հետընտրական փուլում քննարկումների առանցքը դարձել է նաև քաղաքական կեցվածքի սահմանումը, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի շուրջ ձևավորված համախմբումը փոխում է ուժերի դասավորությունը։ Թերթի փոխանցմամբ, քարոզարշավում ԲՀԿ-ի հանգիստ ու ծրագրային մարտավարությունը հակադրվել է իշխանական սպառնալիքների, անձնական վիրավորանքների և «ջարդել-բռնելու» հռետորաբանությանը։

Նշվում է, որ ԿԸՀ «պատմականորեն խայտառակ» նիստում Իվետա Տոնոյանի ելույթը շրջադարձային է եղել՝ առաջ բերելով աջակցության ալիք։ Թերթը պնդում է, որ ԿԸՀ-ն օնլայն ռեժիմով «գողացել» է ԱԺ անցած մի ամբողջ խմբակցության մանդատները՝ անտեսելով մոտ վաթսուն հազար քվե, և հաջորդ օրը «պատերազմ» է հայտարարվել Գագիկ Ծառուկյանի տնտեսական ու բիզնես համակարգերի դեմ։

Share This