Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ վերջին օրերին շրջանառվում են տեղեկություններ, ըստ որոնց իշխանությունը սպասում էր, որ Գյումրու ավագանու նիստում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարող էր հրաժարական ներկայացնել, ինչից հետո ավագանին կընտրեր Կարեն Սիմոնյանին։
Թերթը հարցադրում է, թե արդյո՞ք այս սցենարն էր պատճառը, որ նիստը չկայացավ իրավապահների գործողությունների, խուզարկությունների և քաղաքական ճնշումների ֆոնին։ Շատերի կարծիքով, դա կարող էր խափանել ավագանու բնականոն աշխատանքը և կանխել սահուն իշխանափոխությունը։
Գյումրիում տարածված է նաև տեսակետ, որ քաղաքի զգալի հատվածը ցանկանում է նոր ղեկավարություն, իսկ Կարեն Սիմոնյանը ունի անհրաժեշտ փորձ։ Ըստ հրապարակման, եթե տեղեկությունները ճիշտ են, ակնհայտ է իշխանության վախը՝ կորցնելու Գյումրին, որտեղ փոփոխությունների ակնկալիք կա՝ ոչ օրվա իշխանության «միջամտությամբ»։
