Հանդիպել եմ Լիլիթ Աղեկյանին, պատշաճ քննություն եմ պահանջել. ՄԻՊ
Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը աշխատանքային այցով Գյումրիում էր։ ՄԻՊ-ը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորմանը։
«Հանդիպել եմ Լիլիթ Աղեկյանին, պատշաճ քննություն եմ պահանջել։ Համադիպելու եմ նաև նրա մայրիկի ու քրոջ հետ, բայց այս պահին նրանց հետ չի հաջողվում կապի դուրս գալ»,-ասել է Անահիտ Մանասյանը։
ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդգծել է, որ ծանոթ է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին, ինչպես նաև ՆԳՆ խոսնակի հայտարարությանը։
Անահիտ Մանասյանը շեշտել է, որ այս գործի մասով ուսումնասիրություններ են արվում։
