Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում

15-ամյա Մարիա Ազիզյանը հաղթել է Բուլղարիայում անցկացվող J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում։ Եզրափակչում նա պարտության է մատնել իտալացի Աննա Ներելիին՝ 6:2, 3:6, 7:6 (7:4) հաշվով։

Ազիզյանը մրցաշարում հաղթել է 6 խաղ, ներառյալ որակավորման փուլը։ Նա հաղթել է երեք բուլղարուցու, մեկ ուկրաինացու և մեկ իտալացու։

Share This