Հայ բժշկության նվիրյալը․ Հարություն Քուշկյանը նշում է ծննդյան տարեդարձը
Այսօր «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր-տնօրեն, բժշկական բազմաթիվ ծրագրերի հեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի ծննդյան օրն է։
Պրոֆեսոր Հարություն Քուշկյանի դերը հայ բժշկության զարգացման գործում մեծ և անուրանալի է։ Տարիներ շարունակ նա իր գիտական ու մասնագիտական ներուժով, նվիրվածությամբ և առաջնորդությամբ նպաստել է բժշկական համակարգի հզորացմանը՝ դառնալով օրինակելի ոչ միայն իր սերնդի, այլև երիտասարդ մասնագետների համար։
Պրոֆեսոր Քուշկյանն իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում նպաստել և նպաստում է երկրի, ժողովրդի առաջընթացին։
Հարգելի՛ պրոֆեսոր, «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը շնորհավորում է Ձեր ծննդյան տարեդարձը։ Թող առողջությունն ու ուժը մշտապես ուղեկցեն Ձեզ՝ շարունակելու բեղմնավոր ճանապարհն ի նպաստ հայրենիքի ու հայաստանյան առողջապահական համակարգի։
