Հայտնի են դարձել 2024 թվականի աշխարհի ամենաճշտապահ ավիաընկերություններն ու օդանավակայանները
Ավիացիոն վերլուծական Cirium ընկերությունը կազմել է ժամանման լավագույն ժամերով ավիաընկերությունների և օդանավակայանների տարեկան վարկանիշը, հայտնում է CNN-ը։
Cirium-ի տվյալները ներկայացված են ըստ տարածաշրջանի և օդանավակայանի կամ ավիաընկերության չափերի (հիմնված սովորական տարվա ընթացքում սպասարկվող ուղևորների քանակի վրա):
Այս տարվա երեք ամենաճշտապահ ավիաընկերությունները բոլորն էլ SkyTeam դաշինքի անդամներ են՝ Aeromexico-ն, Saudia-ն և Delta Air Lines-ը: Aeromexico-ն և Delta-ն դաշինքի հիմնադիր անդամներն են և 2000 թվականին SkyTeam դաշինքի հիմնադրումից ի վեր դրա մասն են: Saudia-ն, որը Սաուդյան Արաբիայի նավատորմապետ ավիափոխադրողն է, խմբի նորագույն փոխադրողը։ Ընդսմին, ավիաընկերությունը երկրում զբոսաշրջության ավելի մեծ ռազմավարության շրջանակում հաջորդ տասնամյակի ընթացքում աճի լուրջ ծրագրեր ունի:
Ճապոնիայի երկու խոշորագույն ավիաընկերությունները զբաղեցրել են Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում արձագանքման առաջին երկու հորիզոնականները, ընդ որում Japan Air Lines (JAL)-ը գրավել է ոսկին, իսկ All Nippon Airways-ը (ANA)՝ արծաթը: Singapore Airlines-ը զբաղեցրել է երրորդ տեղը տարածաշրջանում։
Մադրիդում տեղակայված եվրոպական Iberia-ն զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ նրա բյուջետային դուստր ձեռնարկությունը՝ Iberia Express-ը՝ առաջինը: Իսկ Հյուսիսային Ամերիկայում առաջին տեղն է զբաղեցրել Delta-ն, որին հաջորդում են United-ը և Alaska-ն: Լատինական Ամերիկայում կոլումբիական Copa ավիաընկերությունը ճանաչվել է ամենաճշտապահ ավիաընկերությունը՝ երկրորդ տարին անընդմեջ արժանանալով այս մրցանակին։
Օդանավակայանի ճշտապահության առումով Էր Ռիադում թագավոր Խալիդի միջազգային օդանավակայանը (RUH) խոշոր օդանավակայանների կատեգորիայում, ինչպես նաև ընդհանուր առմամբ զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Ընդհանուր անվանակարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Պերուի Լիմա մայրաքաղաքի Խորխե Չավեսի անվան միջազգային օդանավակայանը (LIM) և Մեխիկոյի Բենիտո Խուարեսի անվան միջազգային օդանավակայանը (MEX):
