Հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի մի շարք բնակավայրերում
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Քռասնի համայնքների տարածքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հարակից բնակավայրերում:
