«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները և հայտնել իր աջակցությունը

Հայտարարություն

 

 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը դատապարտում է իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես նաև նրան պատկանող ձեռնարկություններում իրականացվող խուզարկությունները։

 

🔺 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին և հաստատում է, որ քաղաքական հայացքների, ընդդիմադիր գործունեության կամ քաղաքական դիրքորոշման համար որևէ անձի նկատմամբ ճնշումն անընդունելի է իրավական և ժողովրդավարական պետությունում։

 

🔺Ակնհայտ է, որ այս հետապնդումները պայմանավորված են բացառապես Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությամբ։

 

🔺Ստեղծված իրավիճակում, ինչպես բազմիցս կոչ է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, առավել քան երբևէ անհրաժեշտ է ընդդիմադիր և հասարակական բոլոր ուժերի, ինչպես նաև ամբողջ հասարակության համախմբումը։

 

🔺 Միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության պետականությունը, սահմանադրական կարգը, ժողովրդավարական սկզբունքներն ու քաղաքացիների իրավունքները։

 

Ուժը միասնության մեջ է։

 

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյան

Share This