Կոմունիստական կուսակցության խմբակցության ղեկավարը հերքել է Արտակ Հարությունյանի մանդատը վայր դնելու մասին լուրը

Կոմունիստական կուսակցության խմբակցության ղեկավարը հերքել է Արտակ Հարությունյանի մանդատը վայր դնելու մասին լուրը։

Կոմունիստական կուսակցության խմբակցության ղեկավարն արձագանքել է վերջին ժամերին շրջանառվող տեղեկություններին՝ կապ հաստատելով «Ամբիոն Նյուզ» լրատվականի հետ։

Նա հայտնել է, որ  ավագանու անդամ Արտակ Հարությունյանի մանդատը վայր դնելու վերաբերյալ տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը և որևէ նման որոշում կամ գործընթաց չկա։

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ հրապարակված տեղեկությունները կեղծ են, և Արտակ Հարությունյանը շարունակում է կատարել իր ավագանու անդամի լիազորությունները։

Share This