«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանին

Այսօր՝ ԱԺ հերթական քառօրյա նիստերի չորեքշաբթի օրը, խորհրդարանում տեղի կունենա կառավարության անդամների և պատգամավորների միջև օրենքով սահմանված հարցուպատասխանի ձևաչափով քննարկումը։

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը նախատեսում է չմասնակցել այսօրվա հարցուպատասխանին, փոխանցում է Ambion.news-ի թղթակիցը։

Նշենք՝ ընդդիմադիր երկրորդ խմբակցությունը՝ «Պատիվ ունեմ»-ը, ընթացիկ նստաշրջանի մեկնարկից ի վեր չի մասնակցում նշված ձևաչափով քննարկմանը։

Share This