«Անկախության մեր ճանապարհը» ֆիլմն արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան էջում

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտնել է, որ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմն արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում։

««Արգելված ֆիլմը» արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում։ Ինչո՞ւ ենք հիմա տեղադրում։

Դատարանը վերջերս որոշում հրապարակեց, որով արձանագրվեց, որ հեղինակը խախտել է Հանրային հեռուստաընկերության հեղինակային իրավունքները։ Ավելի վաղ հեղինակը խախտել էր նաև ֆիլմի հանձնման ժամկետները։

Արդյունքում, հիմա, երբ վերականգնվել են Հանրային հեռուստաընկերության իրավունքները, Հանրային հեռարձակողի խորհրդի համաձայնությամբ ֆիլմը դարձնում ենք հրապարակային հասանելի, որպեսզի բոլորը կարողանան գնահատել այն։

Այսքանով այս պատմությունը համարում եմ սպառված»,- գրել է նա։

Share This