Չարլզ III թագավորը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում և կհանդիպի Թրամփի հետ. CNN
Ապրիլի վերջին ԱՄՆ կատարելիք պետական այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորը ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում և մասնավոր հանդիպում կունենա նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին։
Այցը նախատեսված է ապրիլի 27-30-ը և համընկնում է ԱՄՆ անկախության 250-ամյակի հետ։ Ծրագիրը ներառում է նաև հանդիպումներ Վաշինգտոնում, Նյու Յորքում և Վիրջինիայում, ինչպես նաև պետական ընթրիք։
