ՇՊՀ-ում հյուրընկալվել էր Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այսօր հանդիպել է Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

 

Աշխարհահռչակ մարզուհու կյանքի մասին պատմող ֆիլմի դիտումից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Ա. Վալեսյանը:

 

ՇՊՀ-ի պրոֆեսոր Ա. Մաթևոսյանն իր հուշերից պատառիկներ ներկայացրեց Նազիկ Ավդալյանի անցած ճանապարհի մասին՝ ավելացնելով, որ ՇՊՀ-ն այն բացառիկ բուհերից մեկն է, որի բազմաթիվ սաներ նվաճել են Աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի Ոսկե մեդալներ կամ զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ:

 

Նազիկ Ավդալյանն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց հարազատ բուհին ջերմ ընդունելության և սիրելի կրթօջախ այցելելու ևս մեկ առիթ ստեղծելու համար: Նա խոսեց իր ուսումնառության տարիների և ստացած գիտելիքների մասին, ուսանողներին կոչ անելով լավ սովորել և աննահանջ գնալ իրենց նպատակներին հասնելու ճանապարհով:

 

Ուսանողներն ակտիվորեն հարցեր ուղղեցին անվանի մարզուհուն՝ ցանկանալով ծանոթանալ նրա փորձին և ստանալ արժեքավոր խորհուրդներ:

 

Հանդիպումը կազմակերպվել էր ՇՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ:

Share This