Հայաստանն Արցախին կտրամադրի 2.9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում
Հայաստանն Արցախին 2,9 միլիարդ դրամի չափով նոր վարկ կտրամադրի։ Այս որոշման նախագիծն այսօր ընդգրկվել է կառավարությաննիստի օրակարգում։
«Ներկայացված նախագծով նախատեսվում է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից 2.9 մլրդ. դրամի չափով միջպետական վարկ տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»։
