Համար 1 երթուղում գործարկվել է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը

Երեւանում հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի շրջանակում նախատեսված միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը սկսվել է պիլոտային ներդրումով՝ համար 1 երթուղում:

Երևանի քաղաքապետարանից  հայտնում են, որ փորձարկման նպատակով գործարկվել է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը:

Հարցերի դեպքում քաղաքապետարանից խորհուրդ են տալիս զանգահարել ավտոբուսներում տեղադրված վալիդատորի էկրանին նշված հեռախոսահամարով:

Share This