Համաշխարհային հարստության մեկ երրորդը պատկանում է կանանց. հետազոտություն 15:18 • 15.05.20

BCG միջազգային խորհրդատվական ընկերությունը Women in Wealth շարքի նոր հետազոտություն է հրապարակել՝ «Ինչպես կղեկավարեն իրենց ունեցվածքը կանայք հաջորդ տասնամյակում» վերնագրով: Այս մասին գրում է forbes.ru կայքը:

2019 թվականի վերջի տվյալների համաձայն՝ կանանց է պատկանում համաշխարհային հարստության 32%-ը կամ 70 տրիլիոն դոլարը:
Այդ 70 տրիլիոնից ամենախոշոր բաժինը պատկանում է Հյուսիսային Ամերիկայում ապրող կանանց (35,4 տրիլիոն դոլար), Արևմտյան Եվրոպայում ապրող կանանց (14,3 տրիլիոն դոլար) և Ասիայում ապրող կանանց (13 տրիլիոն դոլար՝ առանց Ճապոնիայի):

Կանանց բարեկեցության առումով Եվրոպայի երկրների թվում առաջատարների եռյակում են Մեծ Բրիտանիան ($2846 մլրդ), Գերմանիան ($2394 մլրդ) և Ֆրանսիան ($2128 մլրդ): Ռուսաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը՝ 320 մլրդ դոլարով:
Միևնույն ժամանակ խորհրդատվական ընկերությունը նշում է, որ գոյություն ունի երեք հիմնական գործոն, որոնք օգնում են կանանց ամբողջ աշխարհում ավելի շատ գումար վաստակել՝ աշխատանքի դիմաց հավասար վարձատրությունը, ձեռնարկատիրական գործունեությունն ու ղեկավար պաշտոնները:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )