Կրտսեր պարեկների առաջխաղացման նոր կարգ․ նշանակումները՝ խորհրդատվական հանձնաժողովի կարծիքի հիման վրա
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Ներքին գործերի նախարարությունը, առաջնորդվելով թափանցիկության, անաչառության և արժանիքների վրա հիմնված կառավարման սկզբունքներով, շարունակաբար կատարելագործում է ծառայողների առաջխաղացման և մասնագիտական գնահատման մեխանիզմները՝ ապահովելով հավասար հնարավորություններ և մրցակցային միջավայր։
Այդ համատեքստում ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանով Պարեկային ծառայության կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումների ներկայացված ծառայողների մասնագիտական կարողություններն ու հնարավորություններն ստուգելու նպատակով ձևավորվել է խորհրդատվական կարծիք տրամադրող հանձնաժողով։ Խորհրդատվական կարծիքի հիման վրա Պարեկային ծառայության պետը համապատասխան առաջարկություն է ներկայացնելու Ոստիկանության պետին։
Ավելին՝ https://police.mia.gov.am/articles/news/patrol-13
