Կտավատի սերմերով պատրաստված կիսելը կարող է առողջության համար վտանգավոր լինել

Կտավատն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, սակայն չնայած այդ ամենին կտավատի սերմերից պատրաստված կիսելը կարող է առողջության համար վտանգավոր լինել։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլոգ, թերապևտ Ալեքսանդր Սոբոլը։

Բժշկի խոսքով՝ կտավատի սերմերից պատրաստված կիսելի գործածությունը կարող է սրել աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրները և հանգեցնել ստամոքսի խոցի։ Բացի այդ, այս ըմպելիքը կարող է դառնալ նաև լեղաքարային հիվանդության զարգացման և ենթաստամոքսային գեղձի բորբոքման ։

«Կտավատի սերմերը վատ են մարսվում, ուստի հաճախ փորլուծություն են առաջացնում։ Նման խնդրից խուսափելու համար հարկավոր է սերմերը մանրացնել ու ալյուրի վերածել, այնուհետև դրանով կիսել պատրաստել»,- նշել է Սոբոլը։

Ինչպես եզրափակել է բժիշկը, սննդակարգում մեծ քանակությամբ կտավատի գործածությունը կարող է նաև խանգարել կալցումի ու երկաթի կլանումը, ուստի հարկավոր է շատ զգույշ լինել։

Share This