Կորոնավիրուսը կրկնվում է

Առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը գնալով ավելանում է, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ում փոխանցմամբ ներկա ծանրաբեռնվածությունը դիմագրավելի է։
«Սակայն բեռի ավելացմանը զուգընթաց պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց օգնության», – ասաց նախարարը։ Սարքերի, բժշկական օգնության անձնակազմի մասով էլ նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ պակաս չկա։ Բավարար թվով նաեւ թեստավորում է իրականացվում«Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ։ Խոսքն այն մասին է, թե քանի թեստ է արվում մեկ հայտնաբերված դեպքի համար։ Կան երկրներ, օրինակ, Արաբական էմիրատները, որ մեզանից տասն անգամ ավելի շատ են անում, բայց մենք վատ դիրքում չենք այդ առումով և մեր թեստավորման հնարավորությունները գնալով ավելանալու են»։
Նախարարն ասաց, որ վիրուսը կրկնվում է, Հայաստանում 3 նման դեպք է եղել, երբ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո պացիենտների մոտ կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )