Կոտայքի մարզում նոյեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 137 երեխա
Կոտայքի մարզի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ 2019 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում մարզում գրանցվել է 136 ծնունդ (1 զույգ)` 76 տղա և 61 աղջիկ:
Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների`
Չարենցավանի ծննդատուն՝ 20 ծնունդ
Նաիրիի ծննդատուն՝ 8 ծնունդ
Աբովյանի ծննդատուն՝ 71 ծնունդ (1 զույգ)
Հրազդանի ծննդատուն՝ 37 ծնունդ:
