Կոտայքի մարզում կրակոցներից վիրավորվել են 2 պարեկ. ՆԳՆ

Հոկտեմբերի 5-ին, ժամը 1:35-ի սահմաններում, ՆԳՆ 112 կենտրոն է հաղորդվել, որ Կոտայքի մարզում պարեկները հայտնաբերել են իրավախախտ վարորդի, որը «Հյունդայով» չի ենթարկվել «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից արձակվել են կրակոցներ։ Այդ պատճառով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նախնական տվյալներով՝ նրանց կյանքին վտանգ չի սպրվում։

ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների համագործակցված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձը և «Հյունդայը»։ Նախնական տվյալներով՝ վարորդն ու ուղևորը, ովքեր Կոտայքի մարզի բնակիչներ են, եղել են ոչ սթափ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում են միջոցառումներ, այդ թվում՝ հրազենի հայտնաբերման ուղղությամբ։

Share This