Կյանքն՝ ընդդեմ ապոկալիպսիսի. Մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը. Փաշինյանը՝ Վաղարշապատի ընտրությունների մասին (վիդեո)

Հիմա շատ քննարկվում է, թե ինչու «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթեց, իսկ ընդդիմությունը պարտվեց Վաղարշապատի ընտրություններում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին Վաղարշապատում կայացած ընտրությունների արդյունքներին:

«Կա մեկ գլոբալ պատճառ. ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի, իսկ ՔՊ-ն՝ կյանքի մասին:

Մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը, մարդիկ պարզապես ընտրում էին կյանքը: Եվ իմ համեստ կարծիքով՝ այդպես լինելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններում, որովհետև մենք, դաժան փորձությունների միջով իրար հետ անցնելով, ի վերջո ապոկալիպսիսը թողել ենք անցյալում, և այսօր առջևում միայն կյանքն է»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ նախօրեին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններից մասնակցել է 8 ուժ, որոնցից ըստ ԿԸՀ–ի նախնական տվյալների, նվազագույն շեմը հաղթահարել են երեքը՝ ՔՊ–ն, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։

Ըստ նախնական տվյալների՝ ավագանու 33 տեղերը բաշխվում են հետեւևյալ կերպ.

ՔՊ – 19 մանդատ,

«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,

«Մայր Հայաստան» – 2 մանդատ։

Սա նշանակում է, որ ՔՊ–ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։

Share This