Կյանքից հեռացել է Մելանյա Թրամփի մայրը.
ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտնել է իր մոր՝ Ամալյա Կնավսի մահվան մասին: Կինը 78 տարեկան էր:
«Խոր վշտով հայտնում եմ իմ սիրելի մոր՝ Ամալյայի մահվան մասին», – նշել է 53-ամյա Մելանյան՝ չհայտնելով մահվան պատճառը։
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հարգանքի տուրք է մատուցել իր զոքանչի հիշատակին՝ նրան անվանելով «անհավանական կին»:
«Սա շատ տխուր գիշեր է ամբողջ Թրամփ ընտանիքի համար: Մելանյայի հրաշալի և գեղեցիկ մայրը՝ Ամալյան, մահացել է: Նա անհավանական կին էր, նրան կկարոտեն», – գրել է Թրամփը՝ համատեղ լուսանկար հրապարակելով:
Հայտնի է, որ Մելանյա Թրամփը բաց է թողել Սուրբ Ծննդյան և Ամանորի տոնակատարություններ՝ հիվանդ մորը խնամելու համար:








